Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Բարձունքի հաղթահարում

Ողջույն, այսօր մենք նստեցինք մեքենան և ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ Դդմաշեն գյուղ: Ճանապարը շատ երկար էր, սակայն շատ հետաքրքիր: Մենք նայում էինք հեռադիտակով, հաց էինք ուտում, երգում էինք և խաղում էինք տարբեր հետաքրքիր խաղեր:

Սկզբում, երբ մենք հասանք Դդմաշեն գյուղ, մենք մի փոքր հաց կերանք, հետո գնացինք Դդմաշենի միջնակարգ դպրոց և ծանոթացանք մեր նոր ընկերների հետ: Մենք նրանց հետ երգեցինք, պարեցինք, և նրանցից ոմանք

մեզ տվեցին բացիկներ:Հետո մենք միմյանց հետ հաղթահարեցինք բարձրունք <<Ծարավ ձոր>> մատուռը և  Ուրղան Սարի բարձունքը: Մատուռում մենք աղոթեցինք և մոմ վառեցինք: Դրանից հետո մենք հաղթահարեցինք բարձրունքը և նախաճաշեցինք, աղբահավաք կազմակերպեցինք, նկարվեցինք և վերադարձանք դպրոց: Իմ համար շատ արկածային անցավ և նորից կցանկանայի գնալ Դդմաշեն գյուղ, որպեսզի նոր ընկերներ ձեռք բերեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *